Մարիա Սուքոյան

Նոր ուսումնական տարվա սկիզբը

Ահա և բոլոր դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին: Իհարկե այս տարին տարբերվում է մյուս տարիներից, բայց շատ բան նույնն է մնացել…

Ամեն դեպքում մարդիկ չեն փոխվել: Մարդիկ չեն փոխվել, բայց հնարավոր է, որ այս համաճարագը ազդել է մարդկանց մտածելակերպի վրա: Նրանք, ովքեր առաջ չէին հասկանում ձեռքերը ախտահանելու, դիմակ և ձեռնոց կրելու իմաստը՝ հիմա հասկանում են: Կարելի է ասել, որ հիմա բոլորս դարձել ենք վիրուսաբաններ: Եվ կարծում եմ, որ հիմա, դպրոց գալուց կերևա այն ամենը՝ ինչ մենք սովորել ենք այդ վոլորտից: Իհարկե այս տարի դպրոց հաճախելը ավելի բարդ է լինելու, բայց այդ ամենը շատ մեծ ազդեցություն չի ունենա մեր սովորելու վրա: Եթե ամեն ինչին դրական նայենք, ապա կարող ենք մի քանի եզրակացություն անել: Մինչև դպրոցը սկսելը շատ ժամանակ ունեինք մտածելու մեր ուսման մասին: Կարող էինք մտածել, թե ինչ նոր բաներ կուզեինք սովորել, ինչ գիտելիքներ վաստակել և ինչ ենք ուզում դպրոցից: Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը կարող է հեշտացնել մեր ուսուցումը՝ հատկապես այս տարի, երբ երեխաներից շատերը ավելի քիչ են դպրոց հաճախելու համաճարակի պատճառով: Մի խոսքով, այս նոր ուսումնական տարին, շատերի համար կարելի է շատ հարմար տարի համարել ավելի շատ գիտելիքներ ստանալու համար:

Մարիա Սուքոյան

Իրար չհասկանալու պատճառը

Բոլորիս մոտ եղել է այնպես, որ մենք մյուսին չենք հասկացել: Կարծում եմ, որ դա ամենաշատը կապված է այն բանի հետ, որ ամեն մեկիս համար այլ բան է կարևոր և ամեն մեկս ունենք մեր արժեքները: Երևի դրահամար են ասում, որ իրավիճակին պետք է նայել նաև մյուս կողմից, կամ որ պետք է քեզ մյուս մարդու տեղը դնես և այլն…

Продолжить чтение «Իրար չհասկանալու պատճառը»

Մարիա Սուքոյան

Մեր տարբերությունները…

Այսօր կխոսենք մեր և մեր ծնողների ժամանակների ու մեր և մեր ծնողների տարբերությունների մասին:

Կարծում եմ, որ իմ և ծնողներիս ժամանակների միջև կա շատ մեծ տարբերություն: Եվ այդ մեծ տարբերությունը հայտնվեց Սովետական միության փլուզումից հետո: Կարծում եմ, որ հենց այդ բանից հետո ամեն ինչ փոխվեց: Իհարկե դա չի նշանակում, որ այդ տարբերության պատճառով մենք իրար չենք հասկանում: Կարծում եմ, որ մեկը մյուսի հետ այդքան էլ կապ չունի: Իհարկե կան երեխաներ, որոնք չեն հասկանում իրենց ծնողներին, բայց կարծում եմ, որ դա ընդհանուր առմամբ տարիքային տարբերությունն է, քանի – որ բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել:

Продолжить чтение «Մեր տարբերությունները…»

Մարիա Սուքոյան

Ինչ անել ստացված իրավիճակում

Հիմա մենք տանն ենք և միայն մարդկանց փոքրամասնությունն է աշխատում: Տանը մնալը իհարկե լավ է: Դա օգնում է հանգստանալ աշխատանքից, դասերից, մտքերը իմի բերել և լավ է ազդում բոլորի վրա: Բայց երկշաբաթյա հանգստից հետո, եթե ոչ ավելի շուտ՝ մարդիկ հանգստանալուց էլ են հոգնում: Իսկապես տարօրինակ բան է ստացվում: Ընդհանրապես մարդիկ ամիսներով մտածում են հանգստի մասին, բայց երբ հանգիստն էլ է երկար ձգվում՝ բողոքում են, որ հանգստանալուց էլ են հոգնել և ուզում են գոնե մեկ բանով զբաղվել: Եվ հարց է առաջանում, թե ինչպես է կարելի ժամանակը ճիշտ օգտագործել, որ չհոգնել և աշխատանքից և հանգստանալուց: Ամեն դեպքում ինչ — որ բանով զբաղվել պարտադիր պետք է, որ ուղեղը շարունակի զարգանալը: Իհարկե պետք է զբաղվել այն բանով, ինչ ձեզ դուր է գալիս, բայց եթե այդ բաների մեջ չեն մտնում համակարգչային խաղերը և հեռուստացույց դիտելը, որովհետև ինչպես արդեն ասացի՝ պետք է ուղեղը զարգացնել, իսկ անընդհատ հեռուստացույց դիտելը լավ ազդեցություն չի ունենում մեր ուղեղի վրա: Ստացված իրավիճակում, նաև պետք է հետևել մեր ֆիզիկական առողջությանը: Քանի — որ մենք ամբողջ օրը անցկացնում ենք տանը և շա՜տ քիչ ենք շարժվում, պետք է օրվա անելիքների մեջ ավելացնել ֆիզիկական վարժություններ, կամ շատացնել դրանք: Գիտնականները հաշվարկել են, որ շաբաթվա ընթացքում ֆիզիկական աշխատանքներով պետք է զբաղվել 75 րոպե, դա ժամանակի նորման է: Ինչպես արդեն ասացի՝ տան մնալու պատճառով մենք չենք կարող դուրս գալ, իսկ դրանից առաջանում են ուրիշ խնդիրներ: Դրա պատճառով մենք չենք կարողանում մաքուր օդ շնչել և այդ խնդիրը լուծելու համար պետք է տունը օդափոխել, կամ պատժգամբ դուրս գալ մի քանի րոպեով: Արևի տակ էլ ենք քիչ մնում և մեր օրգանիզմում D — վիտամինի պակաս է զգացվում: Այդ պակասը լրացնելու համար պետք է ուտել ձուկ, մսամթերք, կաթնամթերք, կամ ձկան յուղ խմել: Եվ ամենակարևորը՝ պետք է աշխատել մեր հոգեբանական վիճակը չբարդացնելու վրա, որովհետև մարդկանց վրա վատ է ազդում անընդհատ փակ տարածության մեջ գտնվելը: Իրականում ամեն ինչ շատ հեշտ է և կարծում եմ, որ այս իրավիճակից հետո մենք բավականին փոխված ենք լինելու…

Մարիա Սուքոյան

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ

Կար մի քանդակագործ, որը գնացել էր ուրիշ երկիր։ Նրա մասին շատ էին բանբասում, բայց այդ երկրում դեռ ոչ ոք չէր տեսել իր քանդակները։ Վերջապես մի մեծահարուստ որոշեց նրանից պատվիրել իր կնոջ քանդակը և ցույց տվեց կնոջ նկարը։ Վարպետը ասաց, որ ամեն ինչ կանի լավագույն ձևով և ժամկետ դրեց՝ երկու ամիս տևողությամբ, ինչից հետո հեռացավ։ Անցավ ամսվա կեսը և մեծահարուստը որոշեց թաքուն ստուգել աշխատանքի ընթացքը։ Նա որոշեց մարդ ուղարկել վարպետի տուն։ Մարդը գնաց և թակեց վարպետի դուռը։ Վարպետը դուռը բաց արեց և այդ ժամանակ երևաց, որ նա մեծահարուստի քանդակի վրա է աշխատում։ Վարպետը մարդուն ներս հրավիրեց, բայց մարդը վախից չկարողացավ տեղից շարժվել։ Պարզվեց, որ նա տեսավ քանդակը և նրա տեսքից վախեցավ։ Մարդը առանց որևէ բան ասելու թողեց և փախչեց, իսկ վարպետը ոչինչ չհասկանալով դուռը փակեց և շարունակեց քանդակի վրա աշխատելը։ Արդեն երբ քանդակը պատրաստ է լինում և մեծահարուստը պատրաստվում է մի սարսափելի բան տեսնելուն՝ նա տեսնում է մի գեղեցիկ քանդակ, որից գեղեցիկ դեռ տեսած չկար, և ապշում է…

Այստեղ են ասում, որ ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ…

Մարիա Սուքոյան

Կորոնավիրուսի հայտնվելը

Կորոնավիրուսը որոշում է գրավել ամբողջ աշխարհը, քանի որ վիրուսների բնակավայրում (որտեղ մարդ չկա) շատ տխուր է լինում։ Նա շատ լավ է իմանում իր հզորությունը, հատկապես հիշելով իր նախապապերին՝ Խոզի գրիպին, Իսպանկային, Թոքախտին և մյուս հզոր հիվանդություններին, որոնք ժամանակին մեծ ազդեցություն են ունեցել մարդկության վրա։ Բայց նա իրեն համարում է դրանցից ամենահզորը։ Պարզվում է, որ մարդիկ էլ են այդ մտքի հետ համաձայնվում և վիրուսի անունը դնում << Կորոնավիրուս >>, որի միջի << կորոնա >> բառը նշանակում է << թագ >>։ Դրանից կարող ենք եզրակացություն անել, որ նա վիրուսների թագավորն է։ Վերադառնալով մեր պատմվածքին՝ Կորոնավիրուսը տոմս է գնում և չղջիկ նստում, որով էլ գնում է մոտակա մարդկանց բնկավայր՝ Չինաստան։ Այդպես էլ սկսվում է Կորոնա թագավոր վիրուսի պատմությունը, որի վերջը մինչև հիմա էլ հայտնի չէ…

Մարիա Սուքոյան

Կոնֆլիկտները մեր կյանքում…

Կոնֆլիկտները մեր կյանքի անբաժան մասն են։ Առանց կոնֆլիկտների չի կարելի բնակվել այլ մարդկանց հետ։ Ավելին՝ եթե դուք երկար ժամանակ բնակվում եք իրար հետ և ձեր մեջ կոնֆլիկտներ չեն արաջանում, ապա ինչ որ բան այն չէ…
Որքան էլ հաճախ լինեն կոնֆլիկտները, միևնույնն է դրանց չի կարելի սովորել։ Կոնֆլիկտները լինում են տարբեր և տարբեր թեմաների հետ կապված, բայց ամեն դեպքում այդ ժամանակ միևնույն մարդու պահվածքը՝ նույնն է լինում։ Կոնֆլիկտների ժամանակ մարդկանց պահվածքը բավականին կանխագուշակելի է լինում։ Ամեն մեկը ուզում է ապացուցել իր ճիշտը և համաձայն չի լինում մյուսի ճշտի հետ, քանի որ կոնֆլիկտները սկսում են այն ժամանակ, երբ մարդիկ ունենում են տարբեր կարծիքներ ու հայացքներ։ Եթե կոնֆլիկտների ժամանակ մեկը կարողանում է մյուսին ապացուցել, որ նա է ճիշտը, ապա փաստ չէ, որ այդ մյուսը կվերջացնի կռիվը և կհամաձայնվի այն մեկի հետ։
Թվում է, որ այդ ամենը այնքան պարզ է և դա անքան հեշտ է հասկանալը, բայց նույնիսկ դա էլ հասկանալով մենք անում ենք մեր նույն սխալները և շարունակում կոնֆլիկտները…

Մարիա Սուքոյան

Մարդկանց տարբերությունները

Փաստ է, որ մենք բոլորս էլ տարբեր ենք։ Աշխարհում չկա երկու նույն մարդուց։ Որքան շատ էլ մարդիկ իրար նման լինեն՝ միևնույնն է լինելու է մի չնչին բան, որով հնարավոր կլինի նրանց տարբերել, իսկ թե ինչպես գտնել այդ բանը, դա արդեն այլ հարց է։ Օրինակ՝ զույգերը, կարծես թե նույն դեմքն ունեն, նույն խոսելաձևը, նույն բոյը, բնավորությունը և նույնիսկ նույն ձև են հագնվում, բայց միևնույնն է տարբեր են։ Բայց կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի շատ են տարբերվում։ Այլ կերպ ասած կա մի << գիծ >> և եթե դու անցնում ես այդ << գիծը >>, ապա մարդկանց մեծամասնությունը դա տեսնում է և այդպիսով համարում է քեզ մյուսներից՝ արդեն ակնհայտ տարբերվող։ Ահա թե ինչ է նշանակում << տարբերվել >> մարդկանց համար։ Բայց << ընդունակություններով >> տարբերվելը, դա արդեն հարցը ավելի է կոնկրետացնում և դա արդեն այն << տարբերվելը >> չէ։ Կոպիտ ասած՝ ընդունակություններով տարբերվելը նորմալ է։ Եթե վերցնենք ինձ, ապա կարծում եմ, որ հասարակ մարդուց ավելի շատ եմ տարբերվում, քան մյուսները։Նույնիսկ կարելի է ասել, որ ինչ որ չափով անցել եմ այդ << գիծը >>, բայց չեմ կարծում, որ իմ դեպքում դա վատ է։ Նույնիսկ ավելի հետաքրքիր է…

Մարիա Սուքոյան

Երաժշտական մտորումներ

Երաժշտությունը բոլորիս վրա ազդում է։ Արվեստի բոլոր ճյուղերից այն ունի ամենամեծ ազդեցությունը մարդու, իր զգացմունքների և նույնիսկ մտքերի վրա։ Ես կարծում եմ, որ եթե երաժշտությունից կախված փոխվում են մարդու զգացմունքները, ապա դրանց հետ միասին կարող են փոխվել և մարդու մտքերը։ Մարդը երաժշտություն է միացնում ինչ — որ գործողություններ կատարելու ժամանակ։ Այդ գործողությունները կարող են լինել և ֆիզիկական և մտովի։ Կարծում եմ, որ երաժշտությունը օգնում է կատարել մտովի աշխատանքներ, իսկ ֆիզիկական աշխատանքի ժամանակ՝ ուղղակի օգնում է, որ ժամանակը ավելի արագ և հետաքրքիր անցնի։ Կարծում եմ, որ եթե նստել լռության մեջ, միացնել երաժշտությունը և փակել աչքերը՝ երաժշտությունը ուղեղի վրա կունենա որոշակի ազդեցություն և այդ ազդեցության հետ միասին կարող են փոխվել և մարդու մտքերը։ Դա կարող ենք անվանել << երաժշտական մտորումներ >>, քանի — որ դրանք տարբերվում են հասարակ մտորումներից։

Ոչ միայն երաժշտությունն է ազդում մեր մտորումների և հոգեբանական վիճակի վրա, այլ նաև մեր հոգեբանական վիճակն է ազդում երաժշտության ընտրության վրա։ Այդ պատճառով է, որ իրար հասակակից մարդիկ լսում են իրար նման երաժշտություն՝ հատկապես երեխաները, որովհետև իրենց հոգեբանական վիճակը իրար ավելի է նման։ Ամեն դեպքում լսեք այն երությունը, որը ձեզ դուր է գալիս և դասավորեք ձեր մտքերը․․․

Մարիա Սուքոյան

Տիեզերական երազանք

Բոլորս էլ ունենք մեր երազանքները։ Երազանքները կարող են լինել շատ և տարբեր, բայց կան այնպիսի երազանքներ, որոնք կարելի է անվանել տիեզերական։ Տիեզերական են այն երազանքները, որոնք իրենց մաշտաբներով տարբերվում են հասարակ երազանքներից, որոնք թվում է, թե անհնարին է կատարելը, բայց բոլորս էլ ձգտում ենք դրանց կատարվելուն։ Այդ երազանքները այդպես են անվանում, քանի — որ դրանցից շատերը ուղղակի չեն կատարվում, իսկ դրանք, որոնք կատարվում են, կարելի է անվանել հրաշք։ Ես չեմ ունեցել այդպիսի մեծ մաշտաբների երազանք, բայց կարող եմ պատկերացնել, թե ինչ ուրախություն և զարմանք ես զգում ինքդ քո մեջ։ Շատ մարդիկ են եղել, որ ունեցել են տիեզերական երազանքներ, բայց կատարվել են նրանց երազանքները, ովքեր շատ ուժ են գործադրել այդ երազանքները իրականացնելու համար։ Որովհետև ուղղակի հավատալով՝ դժվար ինչ — որ բան փոխվի։ Մարդը կարող է տարիներով աշխատել միայն մեկ երազանքի իրականացման վրա։ Իհարկե կարող է այնպես էլ լինել, որ այդ դեպքում էլ չի ստացվի այդ երազանքը իրականացնել, բայց կարծում եմ, որ դրա փոխարեն նա կստանա մի ուրիշ բան։ Մի խոսքով, եթե ինչ — որ բան շա՜տ եք ցանկանում և երազում եք դրա մասին՝ աշխատեք այդ երազանքը իրականացնելու վրա։ Որովհետև էլ ով, եթե ոչ դուք իսկապես գիտեք, թե ինչ եք իրականում ցանկանում։ Եվ հենց դուք էլ պետք է այդ ցանկությունը դարձնեք իրականություն։